Ցավ
Աբդոմինալ միգրեն. armeniamedicalcenter.am
![Աբդոմինալ միգրեն. armeniamedicalcenter.am Աբդոմինալ միգրեն. armeniamedicalcenter.am](up/article/big/file_58060_847873.jpg)
Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ:
Պատճառները
Աբդոմինալ միգրենի զարգացման պատճառները դեռևս պարզված չեն, բայց ենթադրվում է, որ հիվանդությունը մուլտիգործոնային էթիոլոգիա ունի: Բազմաթիվ հետազոտությունների ընթացքում հաստատվել է, որ պաթոլոգիայում հիմնական դեր է խաղում հոգեբանական գործոնը՝ կապված հիվանդի բնավորության որոշ անհատական յուրահատկությունների, ինչպես նաև՝ ընտանեկան փոխհարաբերությունների հետ:
Հիվանդության զարգացմանը մեծ մասամբ հակված են անհանգիստ մարդիկ և երեխաները, որոնք զգայուն են ցավի նկատմամբ:
Նպաստող հանգամանք է հանդիսանում հարազատների, ծնողների /հատկապես մոր/ հոգեբանական վիճակը: Պարզված է, որ աբդոմինալ միգրենով հիվանդանում են այն երեխաները, որոնց ընտանիքում մոր մոտ առկա է նևրոզի մեծ ռիսկ: Օրինակ, 5 տոկոս դեպքերում այս հիվանդությունը դիտվում է այն ընտանիքներում, որտեղ մեկ կամ երկու ծնողները տառապում են միգրենով, որը խոսում է ժառանգական նախատրամադրվածության մասին:
Արդեն հայտնի տվյալների հիման վրա կարելի է ենթադրել, որ աբդոմինալ միգրենը զարգանում է գենետիկ նախատրամադրվածության ֆոնի վրա հոգեբանական գործոնի ազդեցությամբ:
Նպաստող գործոններից են նաև՝ ծանր հոգեէմոցիոնալ ծանրաբեռնվածությունը, մեթեոզգայունությունը, քնի խանգարումը, արտահայտված ֆիզիկական գերհոգնածությունը, որոշ մթերքների ընդունումը:
Ախտանշանները
Աբդոմինալ միգրենն արտահայտվում է որովայնում տրանզիտոր պարոքսիզմալ ցավերով, որոնք հերթագայվում են անսիմպտոմ ընդմիջումներով՝ մի քանի շաբաթ կամ ամիս տևողությամբ: Հիվանդության հիմնական ախտանշանը հանդիսանում է տանելի կամ ուժեղ արտահայտված աբդոմինալ ցավը, որը տեղակայվում է հարպորտային շրջանում և 16 տոկոս դեպքերում ունի տարածված բնույթ: Բուժառուները որովայնի ցավը բնորոշում են որպես բութ կամ նվվացող: Նոպաները կարող են ուղեկցվել ախորժակի բացակայությամբ՝ անոռեքսիայով, սրտխառնոցով, փսխումով, լուծով: Ցավը բացասաբար է ազդում հիվանդի /երեխայի/ նորմալ ընդունակությունների վրա: Մեծ մասամբ երեխայի պահվածքը կախված է նրա տարիքից, օրինակ, փոքր երեխաները նոպայի ժամանակ սկսում են կամակորություններ անել, պահանջել, որ գրկեն իրենց, այն ժամանակ, երբ մեծ տարիքի երեխաները նոպայի ժամանակ չեն կարողանում դպրոց հաճախել և գերադասում են մնալ անկողնում:
Կարող է լինել նաև մաշկի գունատություն, վերջույթների սառնություն:
Ախտորոշումը
Ախտորոշման դժվարությունը կապված է ախտանշանների ոչ յուրահատուկ լինելու հետ՝ դրանք նման են ստամոքս-աղիքային մի շարք հիվանդությունների: Ախտորոշման համար անհրաժեշտ է հաստատել համախտանիշի բացառապես ֆունկցիոնալ բնույթը, որը պահանջում է մանրակրկիտ հետազոտություն /ստամոքս-աղիքային համակարգի անատոմիական, նեոպլաստիկ, բորբոքային խանգարումների/: Այդպիսի հիվանդներին նշանակվում է անամնեզի հավաքում, զննում, որովայնի պալպացիա, անհրաժեշտության դեպքում իրականացվում են որովայնի օրգանների ուլտրաձայնային կամ ռենտգեն հետազոտություններ, ինչպես նաև ՄՌՏ կամ համակարգչային տոմոգրաֆիա:
Բուժումը
Թերապիայի սկզբունքները համապատասխանում են սովորական միգրենի բուժման մեթոդներին: Թերապևտիկ միջոցառումները պետք է անցկացվեն կոմպլեքս մոտեցմամբ, որտեղ ներառված են աբդոմինալգիայի նոպաների վերացումը և միջնոպային բուժումը: Նշանակվում են ոչստերոիդային հակաբորբոքիչներ, կոդեին պարունակող պրեպարատներ և պարացետամոլ:
Կանխարգելում
Կանխարգելմանը նպաստում են՝ ընտանեկան բարենպաստ միջավայրը և փոխհարաբերությունները, օրվա ռեժիմի կարգավորումը, ճիշտ սնունդը, երեխայի թույլատրելի հոգեէմոցիոնալ ծանրաբեռնվածությունը:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշ. armeniamedicalcenter.am Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63918_8759296.jpg)
Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ...
![](images/calendar.png)
![Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61440_5057174.jpg)
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
![](images/calendar.png)
![Ցավ պոչուկի շրջանում. armeniamedicalcenter.am Ցավ պոչուկի շրջանում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61261_3826084.jpg)
Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր...
![](images/calendar.png)
![Ի՞նչն է նպաստում միգրենի նոպաների առաջացմանը. nairimed.com Ի՞նչն է նպաստում միգրենի նոպաների առաջացմանը. nairimed.com](up/article/small/file_60599_1859657.jpg)
Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...
![](images/calendar.png)
![Ցավ որովայնում. ե՞րբ դիմել բժշկի. nairimed.com Ցավ որովայնում. ե՞րբ դիմել բժշկի. nairimed.com](up/article/small/file_60538_5045113.jpg)
Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում...
![](images/calendar.png)
![Գլխացավի դեպքում ե՞րբ ավելի մանրամասն հետազոտել. վտանգավորության նշանները. nairimed.com Գլխացավի դեպքում ե՞րբ ավելի մանրամասն հետազոտել. վտանգավորության նշանները. nairimed.com](up/article/small/file_60172_4389363.png)
Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...
![](images/calendar.png)
![Գլխացավ ցրտից։ Ինչու՞ է առաջանում և ի՞նչ անել. nairimed.com Գլխացավ ցրտից։ Ինչու՞ է առաջանում և ի՞նչ անել. nairimed.com](up/article/small/file_60080_2707536.jpg)
Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս...
![](images/calendar.png)
![Ինչո՞ւ է ալկոհոլից հետո գլխացավ առաջանում. nairimed.com Ինչո՞ւ է ալկոհոլից հետո գլխացավ առաջանում. nairimed.com](up/article/small/file_60030_1966445.jpg)
Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...
![](images/calendar.png)
![Պարանոցի և մեջքի ցավ. armeniamedicalcenter.am Պարանոցի և մեջքի ցավ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_58957_1248322.jpg)
Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:
Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...
![](images/calendar.png)
![Կլաստերային գլխացավեր. armeniamedicalcenter.am Կլաստերային գլխացավեր. armeniamedicalcenter.am](up/article/small/file_58758_4824935.jpg)
Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն...
![](images/calendar.png)
![Ցավ ծնկան հոդում. armeniamedicalcenter.am Ցավ ծնկան հոդում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_58653_8112421.png)
Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYXIaTOO' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384